Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերի քարտեզն՝ ըստ մարզերի։
Ըստ քարտեզի կորոնավիրուսի վարակման ամենից շատ դեպքերն արձանագրվել են Երևանում ՝ 151 դեպք, Կոտայքի մարզում՝ 57 դեպք, Արարատի մարզում՝ 56 դեպք, Շիրակի մարզում` 5 դեպք, Արագածոտնի մարզում` 4 դեպք, Լոռու մարզում՝ 2 դեպք, Սյունիքի մարզում՝ 2 դեպք։
Կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն արձանագրվել Տավուշի, Գեղարքունիքի, և Վայոց ձորի մարզերում, ինչպես նաև Արցախում։