Հայաստանի և Չինաստանի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:
«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ մարտի 28-ի ժամը 00.00-ից Չինաստանը ժամանակավորապես (ժամկետները նշված չեն) դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների՝ այդ թվում նաև գործող վիզա և կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիների մուտքը երկիր։ Այս մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://china.mfa.am/…/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%…/7885»,- նշված է հայտարարությունում: