ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի փաթեթի շրջանակում 1.1 մլն դոլար հատկացնել Հայաստանին։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի հայ դատի հանձնախմբի պաշտոնական էջից:
«Մենք ողջունում ենք ԱՄՆ կողմից լրացուցիչ ռեսուրսների այս առաջին փաթեթը` կապված COVID-19 համաճարակի հետ: Հայ դատի հանձնախումբը խրախուսում է Հայաստանի համար Կոնգրեսի կողմից արդեն իսկ հատկացված միջոցների անհապաղ վերամշակումը` այս ճգնաժամի հաղթահարման համար»,- ասել է հանձնախմբի պատասխանատու Րաֆֆի Համբարյանը:
Նշվում է, որ ընդհանուր փաթեթը կազմելու է 274 մլն դոլար և տրամադրվելու է աշխարհի 64 ամենավտանգված երկրներին։