ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառել, որ երկրում հայտարարված կարանտինը կարող է երկարաձգվել ևս մեկ շաբաթով: Այս մասին հայտնում է News.am-ը:
Ելույթ ունենալով «COVID-19. մարտահրավեր ընդհանուր վախին» առցանց համաժողովին` Թորոսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից կորոնավիրուսների բռնկման դեմ պայքարի համար ձեռնարկվող գործողությունները: