Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու բալիստիկ ռումբ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, թռիչքի երկարությունը կազմել է 230 կիլոմետր: Այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը` հղում անելով Հարավային Կորեայի Միացյալ կոմիտեի շտաբի ղեկավարներին:
Վերջինի փոխանցմամբ՝ արձակված հրթիռները հասել են առավելագույն բարձրության՝ 30 կմ:
«Հյուսիսային Կորեայի կողմից նման գործողությունները իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը դժվար ժամանակներ է ապրում COVID-19-ի պատճառով, տեղին չեն, և մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել դրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ: