14 բուժաշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարի մումուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:
Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:
Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ», - գրել է նա: