Ավստրալիայի իշխանությունները հատկացնում են 130 մլրդ ավստրալական դոլար (մոտ 80 մլրդ ԱՄՆ դոլար) այն աշխատողների աշխատավարձի վճարումը փոխհատուցելու համար, որոնց գործատուները կորոնավիրուսի հետևանքով հայտնվել են խոցելի պայմաններում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով վարչապետ Սքոթ Մորիսոնին:
Վերջինիս խոսքով` աշխատանքը կորցրած աշխատողները, ինչպես նաև նրանք, որոնց ընկերությունները կորոնավիրուսի հետևանքով հայտնվել են ծանր վիճակում, կստանան 1500-ական ավստրալական դոլար (շուրջ 920 ԱՄՆ դոլար) ամեն ամիս կես տարվա ընթացքում:
Դա կազմում է երկրում միջին աշխատավարձի 70 տոկոսը:
Նշենք՝ Ավստրալիայի առողջապահության նախարարության տվյալներով երկրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 4 հազար 93 դեպք, 16 մարդ մահացել է: