Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 482 է, արձանագրվել է մահվան 3 դեպք: Թեստերից 2216-ը բացասական արդյունք է տվել:
Այս պահին բուժվում է 449 անձ: Ապաքինվել է 30 անձ: