Նավթի գները նվազել են՝ հասնելով 17-ամյա նվազագույն նիշին, քանի որ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի դիմակայությունը շարունակվում է, իսկ պահանջարկը կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ նվազում, փոխանցում է CNBC-ն։
Մարտի 30-ի առավոտյան Brent տեսակի նավթի գինը հասել է 23,03 դոլարի 1 բարելի դիմաց։ Սա ամենացածր ցուցանիշն է 2002-ից ի վեր։
West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի ֆյուչերսները որոշ ժամանակով նվազել են մինչև 19,9 1 դոլար բարելի դիմաց, որն ամենացածրն է 2002-ի մարտի 20-ից ի վեր։