Լատվիայի իշխանությունները մտադիր են արտակարագ դրության ռեժիմի սահմանափակումները չպահպանելու համար նախատեսված տուգանքը դարձնել 1000 եվրո և ավելի: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարար Սանդիս Գիրգենսը:
Պաշտոնյան ցավով նշել է այն, որ Լատվիայի բնակիչները չեն պահպանում արտակարգ ռեժիմի պայմաններում սահմանված կանոնները, սոցիալական տարածությունը:
Նախարարն ասել է, որ արգելքների գործընթացը համակարգելու համար ոստիկանությանն առայժմ բանակի աջակցությունն անհրաժեշտ չէ: Դրա անհրաժեշտությունը կլինի, եթե երկրում սահմանվի ամբողջական արգելափակում:
Առայժմ տուգանքի առավելագույն չափը երկրում 100 եվրո է:
Հիշեցնենք՝ Լատվիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 376 է: