Արցախում ընտրողների թվի աճ է գրանցվել

15:48     30 մարտի, 2020

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Արցախում ընտրողների թվի աճ է գրանցվել: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նրա խոսքով, մարտի 30-ին Արցախի ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն Արցախում ընտրողների թիվը 103 հազար 663 է:

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու վաղը՝ մարտի 31-ին, այսօր լռության օր է:


© armedia.am