Կանադայում անցկացվել է ամենամյա «Takhini Hot Springs Hair Freezing Contest» մրցույթը:
Մրցույթին ամեն տարի մասնակցում են բարձր դիմադրողականություն ունեցող անձինք, որոնք գլուխները տաք ջրում ընկղմելուց հետո պետք է -20 աստիճան ցրտի պայմաններում հասցնեն դրանց հետաքրքիր սառցե տեսք հաղորդել:
Ինչպես հայտնում է Daily Mail պարբերականը՝ այս տարի մասնակցության համար ներկայացվել է ընդհանուր 288 հայտ: Մասնակիցները մրցում են սանրվածքների 5 անվանակարգում ՝ «Լավագույն տղամարդու սանրվածք», «Լավագույն կանացի», «Լավագույն խմբային», «Ամենաստեղծարար» և «Հանդիսատեսի ընտրություն»:
Հաղթողների անունները կհրապարակվեն ապրիլի մեկին: Նրանցից յուրաքանչյուրը կստանա 2000-ական դոլար: