Եվրոպական հանձնաժողովը 140 մլն եվրո կհատկացնի Արևելյան գործընկերության երկրներին՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով պատճառված սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման համար: Այս մասին հայտարարվել է մարտի 30-ին:
Կվերաբաշխվեն նաև 700 մլն եվրոյի արդեն իսկ գործող ֆինանսական գործիքները:
11,3 մլն եվրո նախատեսվում է հատկացնել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ հանրության պահանջներին արագ արձագանքման համար: Այդ թվում՝ այն ուղղվելու է հեռավար կրթության կազմակերպման աջակցությանը: Մինչև ամառ սկիզբ կդրվի «Արևելյան գործընկերության երկրների սոլիդարության ծրագրին», որն ուղղված կլինի այս ամենի հետևանքով ամենաշատը տուժած շրջանակներին օգնելուն: