Չինաստանի իշխանություններն Alipay և WeChat Pay առցանց վճարման հավելվածների միջոցով անվճար թվային կտրոններ են թողարկել՝ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում երկրոդ ամենախոշոր տնտեսության ներքին սպառումը խթանելու նպատակով, փոխանցում է Tert.am-ը` հղվելով scmp.com կայքին։
Չժեցզյան նահանգի Ցյասին քաղաքում կիրակի հայտնել են, որ հանրությանը կհատկացվի 200 միլիոն յուանին (մոտ երեսուն միլիոն դոլար) համարժեք թվային կտրոն: Դրանից 150 միլիոն յուանը կբաշխվի WeChat Pay հավելվածի միջոցով:
Անցած հինգշաբթի Հունան նահանգի առևտրային միությունների ֆեդերացիան հայտարարել է, որ նահանգի աշխատողները և առևտրային միության անդամները կստանան երաշխավորագրեր վաուչերներ, որոնք կարող են օգտագործվել Հունանի 340 000 խանութում։ Մարդիկ դրանք կարող են նաև WeChat Pay հավելվածի միջոցով օգտագործել։
Չժեցզյան նահանգի Հանգժոու մայրաքաղաքը պլանավորում է 1,68 միլիարդ յուան արժողությամբ սպառողական կտրոններ բաժանել առցանց հարթակից դուրս աշխատող ավելի քնա վեց միլիոն առևտրականի։ Ուրբաթ իշխանությունները 50-յուան արժեքով երկու միլիոն կտրոնի առաջին խմբաքանակն արդեն բաժանել են։ Այդ կտրոններով կարելի է վճարել ինչպես առցանց, այնպես էլ ոչ առնցանց գնումների համար:
Այլ շրջաններում կտրոնները կբաժանվեն մինչև մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածը։