Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես ներկայացրել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետները, հայտնում է CNN-ը:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021թ-ի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Պարալիմպիակ խաղերի սկիզբը կտրվի օգոստոսի 25-ին և այն կավարտվի սեպտեմբերի 5-ին:
Մարտի 24-ին որոշում կայացվեց Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգելու մասին: Չնայած 2021-ին անցկացվելուն՝ խաղերը կպահպանեն Տոկիո-2020 անվանումը: