Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է ամբողջ երկրի տարածքում կարանտին սահմանելու մասին, հայտնում է Sputnik-Georgia-ն:
«Չհաստատված աղբյուրով երեք վարակման դեպք ունենք, որոնցից մեկը բժիշկ է: Սա նշանակում է, որ մենք անցել են ներքին վարակման ռեժիմի»,- ասել է վարչապետը:
Որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 31-ին առավոտյան 08:00-ից:
Երեկոյան 21:00-ից մինչև 06:00 պարետի ժամ է սահմանվում, դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, խիստ սահմանափակումներ են գործելու տաքսիների նկատմամբ:
Փակվում են խոշոր քաղաքները՝ Թբիլիսին, Քութայիսին, Բաթումին, Փոթին, Զուգդիդին, Ռուսթավին: