Բրիտանացի արքայազն Չարլզը, որի մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել, դուրս է եկել ինքնամեկուսացումից: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում կատարելով BBC-ին:
71-ամյա արքայազնը 7 օր ինքնամեկուսացել էր Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում:
Պալատական պաշտոնյաներից մեկի խոսքով՝ արքայազնի առողջությունը լավ է և հետևում է կառավարության սահմանափակումներին: