ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսի վարակի տարածմանը հակազդելու միջոցները: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով ՌԴ նախագահի պաշտոնական կայքին, հեռախոսազրույցը տեղի է ունեցել Սպիտակ տան նախաձեռնությամբ:
Երկու երկրների առաջնորդներն անհանգստություն են հայտնել կորոնավիրուսի գլոբալ տարածման կապակցությամբ:
Պուտինը և Թրամփը կարծիքներ են փոխանակել նաև նավթի համաշխարհային շուկայի ներկայիս վիճակի վերաբերյալ նավթի համաշխարհային գների կտրուկ անկման ֆոնին:
Կողմերը պայմանավորվել են նաև երկկողմ խորհրդակցություններ անցկացնել էներգետիկայի նախարարների մակարդակով: