Մարտի 30-ին ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ մարտի 31-ի ընտրություններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանականների պատվիրակությանը:
Քննարկվել են սպասվող ընտրությունների կազմակերպական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է մարտի 31-ին կայանալիք ընտրությունների դերը՝ որպես Արցախում պետականաշինության գործընթացն ամրապնդող հերթական քայլ: