Տավուշի մարզում ադրբեջանական կրակոցից այսօր` մարտի 30-ին, 3 զինծառայող է վիրավորվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից:
Հերթապահ բժիշկ Նաիրա Թառյանն ասաց, որ զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, նա աչքի վնասվածք է ստացել, մյուս երկուսը ստացել են ձեռքի և ոտքի շրջանում հրազենային վնասվածքներ:
Նրանց 3-ին էլ կտեղափոխեն Երևան: