ՌԴ և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցին հաջորդած ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հյեռախոսազրույցում երկու երկրների ԱԳ նախարարները շարունակել են աշխարհում կորնավիրուսի հետ կապված իրավիճակի շուրջ մտքերի փոխանակումը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցում հաստատվել է մարտի 26-ին տեսակոնֆերանսի ձևաչափով G20-ի գագաթաժողովի որոշումների իրականացմանը նպաստելու մտադրությունը։
Շոշափվել են միջազգային օրակարգի այլ արդիական հարցեր, այդ թվում՝ ռազմավարական կայունության և սիրիական կարգավորման ոլորտում իրավիճակը, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերությունների որոշ խնդիրներ։