Արցախում այսօր՝ մարտի 31-ին, ժամը 11-ի դրությամբ Արցախում նախագահի և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 26 037 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 24,9 տոկոսը: Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության ԿԸՀ կայքում:
Ըստ այդմ, Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի տվյալների քվեարկել է 8908 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 22,8 տոկոսը:
Ասկերան - 3775 ընտրող կամ 31,2 տոկոսը
Հադրութում – 2523 ընտրող կամ 28,7 տոկոսը
Մարտակերտ - 3566 ընտրող կամ 26,7 տոկոսը
Մարտունի – 4341 կամ 25 տոկոսը
Շահումյան – 536 ընտրող կամ 25 տոկոսը
Շուշի – 944 ընտրող կամ 23,9 տոկոսը
Քաշաթաթ – 1350 ընտրող կամ 19 տոկոսը
Երևան- 94 ընտրող կամ 12,1 տոկոսը:
ԿԸՀ նախագահը նշել է, որ «Շուշի» ՔԿՀ-ում ընտրությունները սկսվել են ժամը 11-ին: