ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում կորոնավիրուսի համավարակի ֆոնին ընդգծել են Սիրիայում և Լիբիայում հրադադարի անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Սպիտակ տան տարածած հայտարարությանը:
«Նախագահները պայմանավորվել են միջազգային միջոցառումների շրջանակներում սերտ համագործակցել վիրուսը ոչնչացնելու և համաշխարհային տնտեսությանն աջակցելու հարցում: Թրամփն ու Էրդողանը նաև քննարկել են կարևորագույն տարածաշրջանային և երկկողմ հարցեր։ Երկու առաջնորդներն էլ նշել են, որ այսօր ավելի քան երբևէ, կարևոր է, որ այն երկրները, որտեղ հակամարտություններ կան, հատկապես Սիրիան և Լիբիան, հավատարիմ մնան հրադարարի ռեժիմին և ձգտեն իրավիճակի կարգավորման»,- նշված է Սպիտակ տան հայտարարությունում: