Արցախի Հանրապետության ԿԸՀ նախագահը մամուլի ասուլիսում հրապարակեց մարտի 31-ին տեղի ունեցած Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային Ժողովի ընտրությունների նախնական արդյունքները:
Նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել 50 տոկոսանոց շեմը: Արայիկ Հարությունյանը ստացել է կողմ քվեարկած ձայների 49,26 տոկոսը, Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոսը: Այս երկու թեկնածուները կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում, որն ըստ ԱՀ ընտրական օրենսգրքի պետք է տեղի ունենա երկու շաբաթ անց՝ ապրիլի 14-ին:
Ազգային Ժողովի ընտրություններում նվազագույն շեմը՝ կուսակցությունների համար 5 տոկոս, քաղաքական դաշինքների համար՝ 7 տոկոս, հաղթահարել է 5 քաղաքական ուժ:
Առաջին տեղում է «Ազատ հայրենիք-ՔԴՄ դաշինքը»՝ 40,6 տոկոսով:
Երկրորդ տեղում ՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 23,63 տոկոսով:
Երրորդ տեղում՝ Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝ 7,9 տոկոսով:
Չորրորդ տեղում՝ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը՝ 6,4 տոկոսով:
Հինգերորդ տեղում՝ ԱԺԿ-ն՝ 5,81 տոկոսով:
Առաջին անգամ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են միայն համամասնական ընտրակագով:
Մասնակցությունը ընտրություններին կազմել է 73,5 տոկոս: