ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարումների ոլորտում համագործակցության մասին Ռուսաստանի և Հայաստանի միջև միջկառավարական համաձայնագրի արձանագրությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Արձանագրությունը, որը ստորագրվել է 2019թ․ հոկտեմբերին Մոսկվայում, պարզեցնում է դեպի Հայաստան ռուսական նավթամթերքների արտահանման ձևակերպումը։ Այդ նպատակով այն չեղարկում է ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը Ռուսաստանից Հայաստան 95-ից քիչ օկտանային թվով ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, ռեակտիվ շարժիչների համար վառելիք, ջեռուցման յուղ, նավթային հեղուկ պարաֆին տանելու համար։
Դաշնային օրենքը Պետդումայի կողմից ընդունվել է մարտի 19-ին և մարտի 25-ին հավանության է արժանացել Դաշնային խորհրդի կողմից։