Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Իդլիբում տեղի ունեցող իրավիճակը:
«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում սիրիական հակամարտության կարգավորման հարցերի, ներառյալ Իդլիբում իրավիճակի կայունացման ուղղությամբ ռուս-թուրքական պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ: Երկու երկրների նախագահներն արծարծել են նաև լիբիական հիմնախնդիրը»,- հայտնում է RT-ն՝ հղում կատարելով Կրեմլի պաշտոնական կայքին:
Բացի այդ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսին առնչվող և Ռուսաստանի քաղաքացիների վերադարձը Թուրքիայից ապահովելու հարցեր: