Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 2-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Թեստերից 2940-ը բացասական արդյունք է տվել:
Այս պահին բուժվում է 626 անձ: Ապաքինվել է 33 անձ: