Ապրիլի 2-ին՝ Ապրիլյան պատերազմի մեկնարկի օրը հայկական Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը ադրբեջանական 21 կայք է կոտրել՝ տեղադրելով այդտեղ ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինվորների մասին տեղեկատվություն։
«Հարձակվել ենք մի շարք ադրբեջանական կայքերի վրա, ի պատիվ մեր հերոս զինվորների, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը հանուն մեզ և մեր հայրենքի»,- ասվում է կիբեռ բանակի ֆեյսբուքյան էջում։