ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը մեկնաբանել է «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակը:
«Այսօր երեկոյան ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանը տեսակապով զրուցել են «Դոմոդեդովո» օդանավակայում գտնվող մեր հայրենակիցների հետ։
Քաղաքացիների հետ կրկին տեսակապ կհաստատվի ապրիլի 3-ի առավոտյան։
Վաղվա ընթացքում օդանավակայանում գտնվող քաղաքացիներին կայցելեն դեսպանության աշխատակիցները»,- նշված է հայտարարությունում:
Ավելի վաղ դեսպանատունը հայտնել էր, որ ողջ օրվա ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցները կապի մեջ են գտնվել ՀՀ քաղաքացիների հետ, որոնք ապրիլի 2-ին նախատեսված թռիչքի չեղարկման պատճառով «Դոմոդեդովո» օդանավակայանից չեն կարողացել մեկնել Հայաստան։