Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն ուղերձով կդիմի ժողովրդին՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ: Այն հեռարձակվելու է կիրակի օրը բրիտանական ժամանակով 20:00 (23:00), հայտնել են Բուքինգհեմյան պալատից, հաղորդում է Ռոյթերսը:
Ուղերձը հնարավոր կլինի ունկնդրել ռադիոյով: Այն կցուցադրվի սոցիալական ցանցերում թագավորական ընտանիքի պաշտոնական էջերով: