Համացանցում հայտնվել է 2019 թվականի տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես է երգիչ Վալերի Մելաձեն դաշնամուրի մոտ երգում հայկական ժողովրդական «Ով՝ սիրուն, սիրուն» երգը։
Սենյակում ներկաների մեջ է նաև Ռուսաստանի ներկայիս վարչապետ Միխայիլ Միշուստինը (այն ժամանակ նա դեռ եղել է Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության ղեկավար)։ Միշուստինը լսում է երգը, հետո ինչ-որ կնոջ կանչում պարելու։