ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ էստոնական հետախուզության հրապարակած տեղեկությունները

13:06     4 ապրիլի, 2020

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայկական «Նովոյե Վրեմյա» թերթին տված հարցազրույցում քննադատել է էստոնական հետախուզության հրապարակած տեղեկությունները Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վերաբերյալ։

Մեկնաբանելով էստոնական հետախուզության հրապարակված փաստաթղթերից մեկում առկա տեղեկություններն այն մասին, որ Մոսկվան «դժվարությամբ է հանդուրժում Հայաստանի ներկայիս ղեկավարությանը»՝ Ռուդենկոն առաջարկել է այդ հարցով դիմել Տալլին։

«Հավանաբար, «էստոնացի տղաները» ինչ-որ բան ավել գիտեն, քան որևէ մեկը։ Այնպես որ, թողնենք դա իրենց խղճին»,- ասել է նա։

«Կարող եմ հավաստիացնել, և վերջին տարվա վիճակագրությունը դա հաստատում է, որ համագործակցության դինամիկան, երկկողմ շփումների ինտենսիվությունը ոչ միայն չի պակասում, այլև զգալիորեն մեծացել է»,- ասել է փոխնախարարը։


© armedia.am