Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 4-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 770 է, արձանագրվել է մահվան 7 դեպք: Թեստերից 3477-ը բացասական արդյունք է տվել:
Այս պահին բուժվում է 720 անձ: Ապաքինվել է 43 անձ: