Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 10:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Գեղարքունիքի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի. Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: