Այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունքն անորոշ ժամկետով տեղափոխվել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշել է, որ նոր մարտահրավերները պահանջում են արագ և էքստրաօրդինար որոշումներ։
«Այս տեղափոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան): Այրվածքաբանական ծառայությունը նույն ծավալով կմատուցվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում», - գրել է նախարարը։