Իրանում հիվանդանոցից դուրս են գրվել կորոնավիրուսից բուժված 100 և 106 տարեկան պացիենտներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով IRNA գործակալությանը:
Երկու դեպքն էլ տեղի է ունեցել Ղոմ քաղաքի հիվանդանոցներում, որը գտնվում է երկրի համանուն նահանգում։
Բացի այդ, աղբյուրի փոխանցմամբ, օրերս հիվանդանոցից դուրս է գրվել 98-ամյա մի կին։ Նա կորոնավիրուսի դեմ բուժում է ստացել 27 օր։