Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պլանավորում է ապրիլի 8-ին երկրում մտցնել արտակարգ դրություն: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կիոդո լրատվական գործակալությանը:
Արտակարգ դրության սահմանումն իշխանություններին հնարավորություն կտա տեղերում պահանջել քաղաքացիներից դուրս չգալ փողոց, հրաժարվել զանգվածային միջոցառումներից, պահպանել հիգիենայի կանոնները:
Կանոնները խախտելու պարագայում որևէ տուգանք չի նախատեսվում: Նշվում է, որ արտակարգ ռեժիմնն ամենից առաջ վերաբերում է Տոկիոյին և Օսակային:
Հիշեցնենք՝ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4 հազարից, 100-ից ավելի մարդ մահացել է: