Ամերիկյան գազանանոցում 4-ամյա մալայզիական էգ վագրը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է BBC News-ը: Նյու Յորքի Բրոնքսի գազանանոցի ղեկավարությունը հայտնել է, որ կենդանու թեստի արդյունքը հաստատվել է Այովայի Անասնաբուժական ազգային ծառայության լաբորատորիայում: Գազանանոցի աշխատակիցները նշել են, որ Նադի էգ վագրի և նրա քրոջ՝ Ազուլի, ինչպես նաև երկու ամուրյան վագրերի և երեք աֆրիկյան առյուծների մոտ նկատվել է չոր հազ: Միաժամանակ նշվում է, որ կենդանիները լավ ախորժակ ունեն և եռանդով են շփվում իրենց հսկիչների հետ՝ անասնաբույժների հսկողության ներքո: Ամենայն հավանականությամբ, կենդանիները վարակվել են հսկիչից: