Կորոնավիրուսով վարակված պացինետների մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, սակայն ունենք թոքաբորբ ունեցող 146 պացիենտ: Այս մասին ապրիլի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ծանր վիճակում է գտնվում 5 հոգի: Նրանք դեռ ռեանիմացիոնում չեն, բայց թթվածնի կարիք ունեն, որը նրանք ստանում են հիվանդանոցներում: Ծայրահեղ ծանր ունենք 8 հոգի:
Ցավոք ունենք մահ, 68 տարեկան քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել: Նա ունեցել է հարակից խրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիապետ, հիպերտոնիա, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ»,-ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ այս պահին մեկուսացման վայրերում է գտնվում 1500 քաղաքացի:
«Ինքնամեկուսացման տակ է գտնվում ավելի քան 5 հազար քաղաքացի: Մենք արդեն 400-ից ավելի ինքնամեկուսացումից դուրս եկած քաղաքացիներ ունենք: Նրանց թիվը մեծանում է»: