Պետությունն իր առաջ խնդիր է դրել Հայաստանում առաջիկա օրերին օրական իրականացնել կորոնավիրուսի ախտորոշման 1000 թեստավորում. նախատեսվում է թեստերի տեղական արտադրություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին, թե արդյոք պատրաստվում են իրականացնել բնակչության զանգավածային թեստավորում:
«Այսօր խնդիր ենք դրել, որպեսզի առաջիկա օրերին օրական թեստերի քանակը դարձնենք 1000: Այսօր մեր օրական թեստերը տատանվում են 200-ից միչև 400-ի շրջանակում: Բայց մենք խնդիր ենք դրել, որ այս շաբաթվանից, գուցե դա հնարավոր լինի վաղը մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար օրը 1000 թեստ անել: Եվ սրա համար մենք հիմա բավականին մեծ քանակի՝ մոտավորապես 70 հազարին հասնող թեստեր ենք գնում»,-ասաց Փաշինյանը: