Ուզում եմ ակնարկել մի նորության մասին, որն իրականում գաղտնիք է: Այս մասին քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է News.am-ը:
«Մի քանի օր առաջ իձն ցուցադրվել է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որի գոյությունը վկայում է, որ Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս: Այդ նմուշի ամենակարեւոր առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ ինքը գերժամանակակից արտադրանք է, այլ ինքը զրոյից հավաքվել է Հայաստանում: Միայն այդ արտադրանքի գյությունը վկայում է, որ ՀՀ-ում կան պրոֆեսիոնալներ, կամ մասնագետներ, որոնք կարող են զրոյից ռազմական նշանակության արտադրանք թողարկել: Դա տեսնելով մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ մենք պետպատվեր կիջեցնենք այդ արտադրանքի համար, որպեսզի արտադրությունը նորմալ ընթացքով շարունակվի: նաեւ պայմանավորվեցիքն, որ ջանքեր կգործադրենք միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ:
Նա հավելեց, որ դա արդեն փորձարկված նմուշ է: