Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 20 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 7-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 853 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Թեստերից 4287-ը բացասական արդյունք է տվել:
Այս պահին բուժվում է 758 անձ: Ապաքինվել է 87 անձ: