Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը երեք տոկոսանոց աճ է գրանցել՝ հասնելով մեկ բարելի համար 34,04 դոլար ցուցանիշի, մինչդեռ WTI-ի մայիսյան ֆյուչերսներն աճել են 3,53%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 27 դոլարի, հայտնում է ՌԻԱ Նովոստի:
Աղբյուրը նկատում է, որ նավթի գներն աճում են ՕՊԵԿ+ -ի հանդիպման նախաշեմին: Ներդրողները լիահույս են, որ նավթ արտահանող երկրների դաշինքն ապրիլի իննին կայանալիք հանդիպմանը համաձայնության կգան հումքի արդյունահանման ծավալների կրճատման հարցով ու այդպիսով նավթի շուկան կկայունանա:
Ավելի վաղ նավթի գների անկմանը նպաստել էր Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ +) անդամ երկրների բանակցությունների ձախողումը, որի արդյունքում ապրիլի 1-ից սկսած նախկին դաշինքի մասնակից երկրներում նավթի արդյունահանման սահմանափակումները կվերանան։