Ռուսաստանի օպերային երգչուհի, Մեծ Թատրոնի մեներգչուհի Սվետլանա Կասյանն անցյալ շաբաթ տեղափոխվել էր Մոսկվայի ինֆեկցիոն հիվանդանոց:
Rusarminfo-ի փոխանցմամբ՝ երգչուհու ամուսինը՝ Լեոնիդ Սևաստյանովը հայտնել էր, որ Սվետլանայի մոտ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել` երկկողմանի թոքաբորբով:
Սվետլանային ու ամուսնուն զորակցության նամակ է ուղարկել Հռոմի Պապը: Ֆրանցիսկոս պապը նամակում նշել է, որ աղոթում է Սվետլանա Կասյանի, ամուսնու և նրանց դստեր համար: