Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 14–ին կայացած նիստում բաշխել է Ազգային ժողովի նորընտիր պատգամավորների մանդատները։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԿԸՀ-ն։
Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.
1) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` 16 մանդատ,
2) «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` 9 մանդատ,
3) Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` 3 մանդատ,
4) «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` 3 մանդատ,
5) Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` 2 մանդատ: