ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1736 մարդ, ինչը մահացության ամենաբարձր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր, հաղորդում է BBC-ն:
Այսպիսով, ըստ Ջոն Հոփքինսի հետազոտական համալսարանի տվյալների, ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է մոտ 13 հազարի: Վարակից մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Նյու Յորքում:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 400 հազար մարդ: