Հայաստանում ապրիլի 8-ի 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: Հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է: Այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Գրանցվել է մահվան 1 նոր դեպք: 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաև քաղցկեղով: Մահվան ընդհանուր դեպքերը 9-նն են:
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ:
Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: