Այսօրվա դրությամբ ՀՀ շուրջ 290 հազար քաղաքացիների և 5300 իրավաբանական անձի վարկային արձակուրդ է տրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով:
Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով»: