Եվրախմբին չի հաջողվել 500 մլրդ եվրոյի չափով ԵՄ տնտեսության վերականգնման ծրագրի շուրջ համաձայնության հասնել 16 ժամ տևած բանակցություններից հետո: Այս մասին հայտարարել է Եվրախմբի ղեկավար Մարիու Սենտենուն, փոխանցում է ՌԲԿ-ն:
«16 ժամ տևած բանակցությունների հետ մենք չկարողացանք համաձայնության հասնել: Մինչև հինգշաբթի դադարեցվել է Եվրախմբի նիստի անցկացումը»,- ասել է նա:
Իր հերթին, Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը չեղարկել է Սենտենուի վիդեոճեպազրույցը, որը պետք է տեղի ունենար բանակցությունների արդյունքներն ամփոփելուց հետո:
Վիդեոհամաժողովից առաջ Սենտենուն վիդեոուղերձ է տարածել, որում խոստացել է, որ Եվրախումբը կընդունի 540 մլրդ եվրոյի չափով տնտեսության վերականգնման ծրագիրը:
«Ես ակնկալում եմ, որ եվրագոտու ֆինանսների նախարարները հզոր պատասխան կտան կորոնավիրուսի համավարակին: Դա Եվրախմբի պատմության մեջ ամենախոշոր և ամենաամբիցիոզ ծրագիրն է: Այդ ծրագիրը պետք է պաշտպանի մեր տնտեսությունն ու սոցիալական ոլորտը, երբ մենք կհայտնվենք ռեցեսիայի մեջ կարանտինի չեղարկումից հետո»,- ասել էր Սենտենուն: