Համաճարակի դեմ պայքարի շրջանակներում այս օրերին պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում նշել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան ԱՎինյանը, փոխանցում է News.am-ը:
«Լիարժեք մոբիլիզացիայի միջոցով անում ենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի ապահովենք բոլորի անվտանգությունն ու առողջությունը: Սակայն մենք այս ամենից կարող ենք հաղթանակած դուրս գալ միայն ու միայն եթե դրսևորենք դժվարին պահերին համախմբված, միասնական ու համերաշխ լինելու մեր բացառիկ հատկանիշը:
Եկեք օգնենք միմյանց, լինենք պատասխանատու և կարգապահ, մնացեք տանը, հետևեք հիգիենայի կանոններին: Եթե ունեք հիվանդության ախտանշաններ՝ բարձր ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն, անմիջապես դիմեք ձեր բժշկին: Համոզված եմ, որ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»,-ասված է ուղերձում: